Ինչպես կարող են մարդիկ ապրել Լուսնի վրա

Ինչպես կարող են մարդիկ ապրել Լուսնի վրա

Ռուս տիեզերագնացը պատմել է, թե ինչպես կարող են մարդիկ ապագայում ամիսներով ապրել Լուսնի վրա։

Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց և Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անտոն Շկապլերովի խոսքով՝ ապագայում մարդիկ Լուսնի վրա կարող են աշխատել հերթափոխային եղանակով։ Ըստ նրա՝ Լուսինը կարող է կարևոր դերակատարում ունենալ որպես օգտակար հանածոների աղբյուր։

Շկապլերովը նշել է, որ հանքաքարը Երկիր տեղափոխելը տնտեսապես շահավետ չէ, ուստի հանածոների արդյունահանումն ու վերամշակումը պետք է իրականացվեն հենց Լուսնի վրա։ Տիեզերագնացի խոսքով՝ այդ աշխատանքների մեծ մասը կկատարեն ռոբոտները, քանի որ Լուսնի միջավայրը մարդու համար բավականին խիստ է (ագրեսիվ)։ Սակայն, ինչպես ցանկացած տեխնիկա, ռոբոտները նույնպես կարող են խափանվել, և դրանց վերանորոգմամբ ստիպված կլինեն զբաղվել մարդիկ։

Նա կարծում է, որ ապագայում մարդիկ Լուսնի վրա կգտնվեն հերթափոխային ռեժիմով, օրինակ՝ երեք ամիս, կես տարի կամ նույնիսկ մեկ տարի։ Շկապլերովը նաև ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի ստեղծել լիարժեք տիեզերական բազա, որը թույլ կտա անձնակազմին տևական ժամանակ մնալ Լուսնի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment