«Նժար» և «Բոլորին դեմ եմ» շարժումները համաձայնություն են ձեռք բերել «Բոլորին դեմ եմ» շարժման հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։
«Չենք ստեղծելու նոր կուսակցություն, քանի որ Հայաստանը դրա կարիքը չունի։ Մենք «Բոլորին դեմ եմ»-ի թիմում կմասնակցենք՝ որպես անկուսակցականներ․ օրենքը թույլ է տալիս», – Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ «Բոլորին դեմ եմ» պրոեկտը մի մասն է իրենց ծրագրի. «Իսկ անունը լինելու է «Բոլորին դեմ եմ»-ի տրամաբանության մեջ։ Այս պահին կա համաձայնություն։ Գուցե որոշ դետալներ փոփոխության առնվեն՝ հաշվի առնելով իրավիճակը»։
Հիշեցնենք, որ երեկ այս միավորները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ։
