Հայաստանի ներկայացուցիչները Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացված հաշմանդամային սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում նվաճել են չորս ոսկե և մեկ արծաթե մեդալ, հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ոսկե մեդալի են արժանացել պարածանրամարտում հանդես եկած Արթուր Բաբայանը և Ռաֆայել Համազասպյանը, պարաբազկամարտում՝ Արամ Մարտիրոսյանը, ինչպես նաև պարա սեղանի թենիսում հանդես եկած Գևորգ Բեգլարյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սարգիս Մխիթարյանը, պարաբազկամարտում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով:
