ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարները մանրամասն քննարկել են իրավիճակը համագործակցության տարածքում և որոշումներ կայացրել ռազմական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրավիճակը համագործակցության տարածքում: Նախանշել ենք գործնական քայլեր՝ ուղղված տարածաշրջանային և եվրասիական անվտանգության ապահովմանը», – Բելոուսովի խոսքերն է մեջբերում ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է նաև, որ նիստի ժամանակ ընդունվել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և համատեղ ռազմական համակարգերի արդիականացմանը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment