ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. Ոտնլվայի կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 2-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:

Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն:

Այս պահին մատուցվում Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Տեղի է ունենում ոտնլվայի արարողությունը։

Պատարագն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment