Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը ապրիլի 1-ի դրությամբ՝ մարտ ամսվա միջազգային խաղերից հետո։

Հայաստանի ազգային հավաքականը նոր վարկանիշային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով՝ այժմ զբաղեցնելով 106-րդ տեղը։

Ֆրանսիան գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ առաջ անցնելով նախկին առաջատար Իսպանիային, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան պահպանել է երրորդ տեղը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Բելառուսի դեմ Երևանում կայացած ընկերական խաղում պարտվել է 1-2 հաշվով։

Նաև հարկ է նշել, որ մարտի 26-ից սկսած ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը թարմացվել է առցանց՝ փոփոխությունները տեղի են ունենում անմիջապես ազգային հավաքականների խաղերի ժամանակ, ինչը համակարգը դարձնում է ավելի դինամիկ և արդյունավետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment