ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան




 

Հայկական ժամանակ. «Ես չեմ տեսել՝ ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»:


 


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեկ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:


 


«Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար: Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ չգիտեմ, այլ կարգի խնդիրներ ունի:


 


Ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները, եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի և երկրորդը, ես չեմ հանդուրժի, որ ՀՀ  որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի ՊՊԾ, կլինի բանակ, կլինի ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ»,-նշել է նա։


 


Փաշինյանը հավելել է, որ որքանով հասկանում է՝ ՊՊԾ աշխատակիցն այնպես է հարվածել, որ մարմնական վնասվածքներ չի հասցրել, իսկ ՊՊԾ աշխատակցին գնահատելն իր աշխատանքը չէ: 


 


 


Leave a Comment