Պուտինը որ ասի՝ միութենական պետություն պետք է մտնեք, Փաշինյանը պիտի ասի՝ հա՞. Արթուր Խաչատրյան

Պուտինը որ ասի՝ միութենական պետություն պետք է...

«Ադրբեջանական հերթական ագրեսիան էր 2016 թվականի այս օրը, շատ լավ հիշում եմ, բոլորս ենք հիշում։ Ազգը բռունցքվեց Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանը ստացավ իր արժանի պատասխանը։ Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ պաշտպանել քո ձեռքբերումները, պաշտպանել խաղաղությունը, պաշտպանել քո հայրենակիցների կյանքը, ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, ապա հաղթանակը երաշխավորված է»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։

Leave a Comment