«Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառ չկա»․ Օվերչուկ

«Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառ չկա»․ Օվերչուկ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Այս մասին ТАСС -ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը;

Նա նշել է, որ Ռուսաստանում «ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ դրանք վկայում են այն մասին, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը»: Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքել դրան», – նշել է Օվերչուկը:

Leave a Comment