Հայաստանի ԵՄ-ի հետ մերձեցման խոսակցությունները Ռուսաստանի հետ առևտրում արժեցել են 5.1 մլրդ դոլար. Օվերչուկ

«Ռուսաստանը և Հայաստանը 2025 թվականին փոխադարձ առևտրում կորցրել են 5.1 միլիարդ դոլար Եվրոպական Միության (ԵՄ) հետ մերձեցման մասին խոսակցությունների պատճառով»։

Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«2024 թվականի սեպտեմբերին մենք մեր հայ գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ԵՄ անդամակցության ձգտման մասին նրանց խոսակցությունները բացասաբար էին անդրադառնում ռուս ձեռնարկատերերի վերաբերմունքի վրա Հայաստանի հետ առևտրի նկատմամբ:

Միայն ԵՄ-ի հետ մերձեցման մասին այս խոսակցությունները ռուս-հայաստանյան հարաբերություններին արժեցել են իրական 5.1 միլիարդ դոլար»,- նշել է նա։

Իր պնդումները հիմնավորելու համար փոխվարչապետը մեջբերել է կոնկրետ թվեր՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը 2024 թվականի վերջին հասել է 11.5 միլիարդ դոլարի, բայց նախնական տվյալներով՝ նվազել է մինչև մոտավորապես 6.4 միլիարդ դոլար 2025 թվականին։

«Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս կարձագանքեն ռուս ձեռնարկատերերը Ռուսաստանում հայկական բիզնեսի ներկայությանը, եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից։ Եվ ի՞նչ կլինի հետո։ Ես չեմ կարծում, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը ցանկանում են իմանալ այս հարցի պատասխանը, չնայած դա ակնհայտ է»,- ասել է Օվերչուկը։

Leave a Comment