Հունասոտանի Կրետե կղզում ավազե փոթորիկ է, ինչի հետևանքով շուրջբոլորը ստացել է նարնջագույն և կարմիր երանգ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հունասոտանի Կրետե կղզում ավազե փոթորիկ է, ինչի հետևանքով շուրջբոլորը ստացել է նարնջագույն և կարմիր երանգ։
Daily Mail-ը հաղորդում է, որ տեսանելիությունը սահմանափակ է օդում ավազի բարձր կոնցենտրացիայի պատճառով։
Խափանումներ են նկատվում նաև Հերակլիոնի օդանավակայանում։ Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց։