Մակրոնի կինը վատ է վերաբերվում նրան․ նա դեռ վերականգնվում է ծնոտի հարվածից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Մակրոնը չի աջակցել այդ նախաձեռնությանը։ 

«Ես զանգահարեցի Ֆրանսիային՝ Մակրոնին, որի կինը չափազանց վատ է վերաբերվում նրան, և նա դեռ վերականգնվում է ծնոտի հարվածից, բայց նա ինձ մերժեց»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը  հավելել է մի շարք անձնական բնույթի դիտարկումներ Մակրոնի մասին, որոնք ներկայացրել է որպես սեփական գնահատական։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի կողմից պաշտոնական արձագանք այս հայտարարություններին չի ներկայացվել։ 

Հավելենք՝ Հորմուզի նեղուցը համարվում է ռազմավարական կարևորություն ունեցող ծովային ուղի, որի անվտանգությունը բազմիցս դարձել է միջազգային քննարկումների թեմա։

Leave a Comment