Ապրիլի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 5-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 15-18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 13-16 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-10 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-9 աստիճան։ Արցախում կանխատեսվում 18 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
