
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՌԴ նախագահի դիմաց նստած չէր Հայաստանի ղեկավարը, նստած էր Էրդողանի ու Ալիևի վեցնոցը: Շատ ուղիղ տեքստով ասաց՝ Ղարաբաղը տվել եմ, որովհետև Դու ես տվել ինձանից առաջ: Հիմա էլ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից…
Այսպիսով, ցարերի 300 տարվա արած-դրածը «լավրովյան պանծալի դիվանագիտությունը» ջուրը նետեց: Այս խեղկատակին 2018-ին գուրգուրելու, իսկ 2021-ին վերարտադրելու թթու ջուրը Մոսկվան դեռ շատ երկար է խմելու, իսկ վիճակը շտկելու համար մեծ գին է վճարելու, շատ մեծ գին, եթե, իհարկե, կարողանա…»:
Աղբյուրը` Միհրան Հակոբյան