Հաղորդում՝ «Կենդանի ձայնադարան» Ստուդիայում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան։ Գարնան ամենալուսավոր տոնը՝ Մայրերի տոնն է։
«Մայրիկ» բառը չի պահանջում բացատրություն․ այն արտահայտում է անսահման սեր, ջերմություն և ուժ։ Այս առիթով «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես է գալիս տոնական ծրագրով՝ նվիրելով մայրերին սիրված երգեր, ուրախ ռիթմեր և գարնանային բարձր տրամադրություն։