Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից

Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից

Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության և բարդ ընթացակարգերի։

Evocabank-ի Արագ բիզնես վարկը և վարկային գիծը տրամադրվում են մինչև 60 մլն ՀՀ դրամ սահմանաչափով (կամ համարժեք արտարժույթով), մինչև 60 ամիս մարման ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով։

Վարկը/վարկային գիծը տրամադրվում է՝

  • ԱՌԱՆՑ ֆինանսական վերլուծության,
  • ԱՌԱՆՑ գրավի
  • ԱՌԱՆՑ հայտի ուսումնասիրության վճարի
  • ՄԻԱՅՆ երաշխավորությամբ

Արագ բիզնես վարկը և վարկային գիծը հարմար են՝

  • շրջանառու միջոցների համալրման,
  • հիմնական միջոցների ձեռքբերման,
  • ընթացիկ ծախսերի ֆինանսավորման,
  • կրեդիտորական պարտքերի մարման,
  • այլ բիզնես նպատակներով ներդրումների համար։

Առաջարկը հասանելի է ինչպես Evocabank-ի գործող հաճախորդների, այնպես էլ բանկի ոչ հաճախորդ հանդիսացող բիզնեսների համար։

Եթե ունեք գործող բիզնես և հստակ զարգացման նպատակ, Արագ բիզնես վարկը/վարկային գիծը կարող է դառնալ Ձեր վստահելի ֆինանսական գործիքը։

Evocabank-ը շարունակում է աջակցել բիզնեսների աճին՝ առաջարկելով պարզ, արագ և արդյունավետ ֆինանսական լուծումներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment