ԱՄՆ-ն դաշնակիցների հետ բանակցություններում հայտարարել է, որ ուժի մեջ կթողնի ռուսական նավթի որոշ մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու որոշումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ ուժի մեջ կթողնեն ռուսական նավթի որոշ մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու որոշումը: Ըստ պարբերականի՝ այդ թուլացումը կլինի ժամանակավոր:
Բացի այդ, այդ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը հայտնել է, որ շարունակում է հնարավոր համարել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել էր մարտի 12-ից առաջ նավթ և նավթամթերքներով բեռնված ռուսական նավերին իրականացնել դրանց վաճառքը։
ԵՄ-ն մարտի 25-ին հետաձգել էր Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքը՝ Իրանի ճգնաժամի պատճառով։
