1 ապրիլի 2026 – 17:33 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վնուկովո օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Կրեմլում կայանալու է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Մնացական Սաֆարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, այլ պաշտոնյաներ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր տեղի կունենա Պուտին-Փաշինյան առանձնազրույց։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախատեսվող հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։