Ռուսաստանը չի բանակցում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Աստանայի հետ՝ Հայաստանի երկաթուղիները Ղազախստանին կառավարման կոնցեսիան փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«2008 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Տարիներ շարունակ Հարավկովկասյան երկաթուղիները պատասխանատու կերպով կատարել են այս պայմանագրի պայմանները։ Ենթակառուցվածքներում ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի», – հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր Ռուսաստանին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ նշելով կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին բարեկամական երկրի, ինչպիսիք են Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Կատարը։
