CBOS սոցիոլոգիական լաբորատորիայի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Լեհաստանի բնակիչների 77 տոկոսը դատապարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա։
Հարցման համաձայն՝ հարցվածների 77 տոկոսը հարձակումը համարում է անհիմն։ 51 տոկոսը «խիստ անհամաձայնություն» է հայտնել, իսկ 26 տոկոսը հայտարարել են, որ «ավելի շուտ համաձայն չեն, քան թե համաձայն են»։
Հարցվածների միայն 8 տոկոսն է աջակցում Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողություններին։