1 ապրիլի 2026 – 16:30 AMT
PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ այսօր 2 մեծ այլընտրանք կա:
«Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ Սամվել Կարապետյանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա հավելել է, որ եթե ուզում ենք փոխել երկրի ընթացքը, «պետք է ընտրել «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանին»:
«Որոշենք, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն վիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա; Եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, բերել իրական երաշխավորված խաղաղություն, բերել նորմալ տնտեսական ծրագիր մարզերն աղքատությունից հանելու համար, ընտրում ենք Կարապետյանին»,- նշել է Կարապետյանը։