
Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ն համարում է արդյունավետ ռազմական դաշինք, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«ՆԱՏՕ-ն պատմության մեջ ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է։ Այն երկար տասնամյակներ ապահովել է մեր անվտանգությունը, և մենք լիովին հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները դաշինքից դուրս գալու հնարավորության մասին։
Սթարմերը նշել է, որ անկախ իր և այլ առաջնորդների նկատմամբ ճնշումներից, նա հետ կպահի Մեծ Բրիտանիային պատերազմին մասնակցելուց: