
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ հակամարտության գլխավոր մեղավոր, հայտնում է ТАСС-ը։
«Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը, որը մեր տարածաշրջանը կրակի մեջ է գցել և տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության ուսերին»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան աջակցում է իրանական ճգնաժամի արագ և խաղաղ կարգավորմանը։