Զելենսկին պետք է որոշում կայացնի այսօր. Կրեմլ


Միջազգային


Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է «արդեն այսօր» որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ երկամսյա ժամկետը չի քննարկվում։ Պեսկովը ընդգծել է, որ որոշումը պետք է անհապաղ կայացվի, և ուկրաինական ուժերը պետք է լքեն տարածքը և դուրս գան Դոնեցկի մարզի վարչական սահմաններից։

Նա նաև նշել է, որ նման քայլը կարող է կանգնեցնել պատերազմի թեժ փուլի:

Նախկինում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը, բանակցությունների շրջանակներում, պահանջում է, որ Ուկրաինան երկու ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից՝ զգուշացնելով մերժման դեպքում ավելի խիստ պայմանների  մասին։


Leave a Comment