Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից արգելափակված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման հաշվին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։

«Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին հավանություն տալ Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը անօդաչու տեխնոլոգիաների զարգացման համար։ Մնացած 90 միլիարդ եվրոյի մասը կհաշվարկվի հաջորդ տարվա համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, խոսքը գումարների նախնական հատկացման մասին է, որը, նրա խոսքով, հնարավոր է մինչև 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։

Այս միջոցներից Եվրահանձնաժողովը մտադիր է 16,7 միլիարդ եվրո ուղղել Կիևի բյուջետային աջակցությանը, իսկ 28,3 միլիարդ եվրո՝ ռազմական գնումներին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment