Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. Երևանում կլինի +19

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. Երևանում կլինի +19


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումը։


Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։


Այս մասին հայտնում է կենտրոնը։


Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։


Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։


 


Leave a Comment