«Պատիվ ունեմը» խորհրդարանական լսումներ կանցկացնի պետություն-եկեղեցի հարաբերությունների թեմայով

«Պատիվ ունեմը» խորհրդարանական լսումներ կանցկացնի պետություն-եկեղեցի հարաբերությունների թեմայով

1 ապրիլի 2026 – 14:38 AMT

PanARMENIAN.Net – «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում նախատեսվում են խորհրդարանական լսումներ՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ԱԺ հայտարարության վերաբերյալ։

Մարտի 30-ին կայացած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է եղել նույն թեմայով խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը, հայտնում է Factor.am-ը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է՝ իրենց նախաձեռնությամբ ապրիլի 2-ին կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ, և դրանց արդյունքներով հնարավոր է անհրաժեշտություն առաջանա վերանայել հայտարարության տեքստը։

Մամիջանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով։

Leave a Comment