Փաշինյանի հետ միջադեպի վարույթով կալանավորված Դավիթ Մինասյանին հիվանդանոց են տեղափոխել

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի վարույթով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը,«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ չհասած, գիտակցությունը կորցրել, հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նրան հիվանդանոց են տեղափոխել։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ վարչապետն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։

Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Միքայել Մինասյանը և Գևորգյանն ազատ էին արձակվել մարտի 31-ին՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Կարդացեք նաև՝ 

Երևանում եկեղեցու բակից ձերբակալված եղբայրների առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ. փաստաբան

Leave a Comment