Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացումը։
«Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն շփումը դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով», — նշել է Պեսկովը։