Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանք տվեց, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առթիվ հարուցված քրվարույթով մեղադրյալ Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։
Այս մասին հայտնել է Դավիթ Մինասյանի փաստաբանը։
«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանք տվեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբանը։
Մարտի 31-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագից հետո, երբ վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ քայլում էր դեպի ելքը, ներկաներից մեկը մոտեցել է նրան և ասելով՝ «Ըտենց չնայես ինձ», ձեռքի կտրուկ շարժում է արել վարչապետի ուղղությամբ։ Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ 3 անձ ձերբակալվել էր։