
Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո Միացյալ Նահանգները կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգթոնի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք կվերանայենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահի որոշումն է»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք պետք է վերագնահատենք, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայում է այդ նպատակին, թե՞ այն դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան գտնվում է Եվրոպայի պաշտպանի դիրքում, և երբ մենք նրանց օգնության կարիքն ունենք, նրանք չեն թույլատրում օգտագործել բազաները և թռիչքներ կատարել իրենց օդային տարածքով»։