««Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ 888 սուպերմարկերտների տեր հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են «գռուզիտ» անում:
«Իրավունք» թերթը գրում է. Ըստ նույն լուրերի, վերջինս դժգոհել , որ իշխանակնները ստիպում են մարզերում մեծ թվով 888-էր բացել, մոտ 200 հատ: Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ դժգոհության առիթն այն է, որ վերջինիս ֆիննանսաան վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի. «սկելա, որ սկումա»,-ասաց աղբյուրը:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում վերջինս գնել էր նաեւ հանրապետությունում գործող «Ծիրան» սուպերմարկետների ողջ ցանցը:
Հիշեցնենք, վերջինիս հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի: Մասնավորապես, վերջինիս հայրենի գյուղում զարմացած են, թե ինչպես 80-ականների վերջերին Չարենցավանի ավազի հանքում, որպես հանքի վարիչ աշխատող հոր որդին դարձավ մերօրյա օլիգարխ, ով այսօր փողին փող չի ասում:
Տեղացիների խոսքերով վերջիններս Սովետի փլուզումից հետո ինչպես շատերը դարձան գործազուրկ ու ոչնչով աչքի չեն ընկել մինչեւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը»։