Բելառուսը չեղյալ է հայտարարել 16 նախկին քաղբանտարկյալների անձնագրերը


Միջազգային


Բելառուսի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրից արտաքսված 16 նախկին բելառուս քաղբանտարկյալների անձնագրերը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:

Նախկին քաղբանտարկյալներից մեկը հայտնել է, որ իր բելառուսական անձնագիրը հանկարծակի դադարեց գործել, չնայած այն ուժի մեջ էր 2025 թվականի սեպտեմբերի 11-ին իր ազատ արձակումից և Բելառուսից արտաքսվելուց հետո։ Փաստաթղթի ժամկետը պաշտոնապես լրանալու էր 2031 թվականին։


Leave a Comment