Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը վթարի զոհ է դարձել



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Երեկ մարտի 30-ին Արարտի մարզում բախվել են  «Nissan Tiida», 2 «Mercedes», «Niva Chevrolet» մակնիշի ավտոմեքենաներին և «Mercedes» մակնիշի ավտոքարշակին։ 

Վթարի հետևանքով  2 հոգի շտապօգնության մեքենայով  տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ 


Նախքան քննչական խմբի դեպքի վայր ժամանելը ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մահացածը Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտ՝ Վահե Մարգարյանն է։ Դպրոցը իր ցավակցությունն է հայտնել Վահեի ընտանիքին։ 

«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։  Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»։





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment