
Իտալիան մերժել է Միացյալ Նահանգներին Սիցիլիա կղզում գտնվող «Սիգոնելլա» ռազմաբազայի օգտագործումը՝ ամերիկյան ռմբակոծիչների Միջին Արևելք տեղափոխման համար, գրում է Corriere della Sera-ն։
Վաշինգթոնի ծրագրի համաձայն՝ մի քանի ռմբակոծիչներ պետք է վայրէջք կատարեին ռազմաբազայում՝ Մերձավոր Արևելքում հետագա տեղակայման համար։ Ամերիկյան կողմն այդ մասին հայտնել է այն ժամանակ, երբ ինքնաթիռներն արդեն օդում էին։ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն ինքնաթիռների ընդունման արգելք է նախաձեռնել, քանի որ նախնական խորհրդակցություններ չեն անցկացվել, ինչպես պահանջում էին համաձայնագրերը: Մերժման մասին ամերիկացի զինվորականներին հայտնել է Իտալիայի գլխավոր շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոն։