
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ժամանել է Կիև, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Յուրաքանչյուր այց վառ հիշեցում է Ուկրաինայի քաջության և տոկունության մասին: Եվրոպան ձեր կողքին է: Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և մարդասիրական աջակցություն», – X-ի իր էջում գրել է Կալասը:
Կալասից բացի, Կիև են ժամանել Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ՝ Յոհան Վադեֆուլը, Ռադոսլավ Սիկորսկին, Բայբա Բրաժեն և Կեստուտիս Բուդրիսը։ Այսօր Կիևում սպասվում է ԵՄ նիստ։ Կայա Կալասը և ԵՄ երկրների ԱԳ նախարարները Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ կքննարկեն միության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Welcome to Kyiv, dear European friends, @KajaKallas and fellow European ministers!
Today, we commemorate the grim anniversary of the Bucha massacre. On that day, horrific pictures of slaughtered civilians shook the entire world to its core.
Such a strong European presence on… pic.twitter.com/khlTcMXcTB
— Andrii Sybiha ?? (@andrii_sybiha) March 31, 2026