«Պետք է ազատվել այս ազգաճնշման ու ազգավերացման իրականությունից…»,- նշել է պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Նա գրել է.
«Հայաստանում բոլոր իմաստներով քանդում և ավիրում են պատմական և ողբերգական իրողության ապացուցող, հիշողությունը միշտ վառ պահող կառույցը` Հայոց Ցեղսպանության հուշահամալիրը և ինտիտուտը և ստիպում հայերին կասկածել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից պետականորեն կազմակերպված մի ամբողջ ժողովրդի սպանությանը, ստիպում ու քարոզում են հավատալ, որ վերը նշված մեկ մյուսին իրավահաջորդ պետությունները այդքան էլ մեղավոր չեն, որ մենք հայրս ունենք մեր մեղքի բաժինը: Իսկ Ադրբեջանը հորինում է ցեղասպանության օրեր և դա հերքի չէ, ներկայացնում ՄԱԿ-ում և տարատեսակ կազմակերպություններում, ծախսում դրա վրա գումարներ, լոգոներ հնարում (մերի նման):
Նկարում ադրբեջանական «լոգոն» է նվիրված այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանությանը 1918թ, որը իբր իրականացվել է հայերի կողմից»։