Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև



Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:



Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների միայն կեսն է մեկնելու Կիև՝ հանդիպմանը մասնակցելու համար:


«Կիև են ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպայի արտաքին գործերի նախարարները: Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment