Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև։ Զրույցի ընթացքում կողմերը խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանային իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։
Շեշտվել է տարածաշրջանում ռազմական բախումների արագ դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման կարևորությունը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։
