Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին։
Դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Աշիկյանը, իսկ Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաթոյանը, Մայքլ Ասիրյանը, Դանիել Համբարձումովը, Մարտուն Հովհաննիսյանը, Ալբերտ Գարեգինյանն ու Հարություն Մովսիսյանը աչքի ընկան մեկական խփած գնդակով:
Կոսովոն հաղթեց Թուրքիային և գրավեց 1-ին հորիզոնականը։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մինչև այս մեր ընտրանին ոչ-ոքի էր խաղացել Կոսովոյի և Թուրքիայի հասակակիցների հետ։
