Իրանի հարվածներից հետո ալյումինի գինը կտրուկ աճել է


Միջազգային


Իրանի կողմից ԱՄԷ-ի և Բահրեյնի վրա իրականացված հարձակումներից հետո համաշխարհային շուկայում ալյումինի գինը աճել է շուրջ 6 տոկոսով՝ հասնելով վերջին չորս տարվա գրեթե առավելագույն մակարդակին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներին։


Հաղորդվում է, որ տարածաշրջանի խոշոր արտադրողներ Emirates Global Aluminium-ը և Aluminium Bahrain-ը հայտարարել են իրենց արտադրական հզորությունների վնասման մասին։ Արդյունքում երեքամսյա պայմանագրերով ալյումինի գինը հասել է մոտ 3492 դոլարի մեկ տոննայի դիմաց։

Գների աճին նպաստում է նաև Օրմուզի նեղուցի փակումը, որով իրականացվում են մետաղի մատակարարումները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ համաշխարհային ալյումինի պաշարները կրճատվել են մոտ 60 տոկոսով՝ հասնելով շուրջ 419 հազար տոննայի, իսկ 2026 թվականին հնարավոր է առաջանա մինչև 2,3 միլիոն տոննա դեֆիցիտ՝ կախված տարածաշրջանում արտադրության խափանումների տևողությունից։


Leave a Comment