
Իրանի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը լրջորեն վնասվել է և այլևս չի գործում, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
«Արբանյակային պատկերների և օբյեկտի տեղեկատվության անկախ վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որի վրա հարձակման մասին Իրանը հայտարարել է մարտի 27-ին, լրջորեն վնասվել է և այլևս չի գործում»,- ասվում է հայտարարության մեջ։
Անցած ուրբաթ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Խոնդաբում գտնվող ծանր ջրի արտադրության համալիրին և Էրդեկանում ուրանի խտանյութի արտադրության գործարանին։ Ինչպես հայտնել են Իրանում, արտահոսք չի գրանցվել, զոհեր նույնպես չկան։