Ըստ իսրայելցի բլոգերի․ Հայաստանի համար «մարդիկ պետական ապագա չեն տեսնում» •

Իսրայելիցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երևանից մեկնել է չորս օր առաջ, որտեղ չէր եղել մեկ տարի: Եվ անհրաժեշտություն է զգացել, որպեսզի ամփոփի երևանյան տասնօրյա կյանքի տպավորությունները:

Նա համարում է, որ Հայաստանի գլխավոր հարստությունը ոչ թե բնությունը կամ հնություններն են, այլ՝ մարդիկ և շատ տխրել է, երբ պարզել է, որ հինգ տարի առաջ Մեղրիում փոքրիկ հյուրանոց բացած ծանոթը «գործը փակել և տեղափոխվել է Կալիֆոռնիա, իսկ ծանոթներից մեկը, որ «գիդ էր աշխատում, մի քանի ամսի է, ինչ ապրում է Էմիրություններում»:

Լապշինի հայացքով՝ «Հայաստանից տառացիորեն անհետանում են Արցախից բռնատեղահանվածները»: Նրա ծանոթ «նախկին համայնքապետը բնակվում է Մերձմոսկվայում, քառասունչորսօրյա պատերազմի մի վիրավոր նույնպես ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա, իսկ մի կին՝ տեղափոխվել Իսպանիա»:

Իսրայելցի բլոգերը պարզել է, որ «Երևանում ոչ ոք առաջիկա ընտրություններից որևէ սպասելիք չունի», իսկ ընդհանուր տրամադրությունները «հուսահատ-ճամպրուկային» են, որովհետև Հայաստանի համար «մարդիկ պետական ապագա չեն տեսնում»:

Մինչ այդ նա հասցրել է կրկին անդրադառնալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պահանջում «Զվարթնոց» օդանավակայանում իր հանդեպ «ձերբակալության փորձի», ինչպես նաեւ Իլհամ Ալիևի «դեմ ՄԻԵԴ-ում շահած գործի» մասին և սպառնալ, որ եթե իրեն ևս մեկ անգամ «անհանգստացնեն, ապա Երևանից ուղղակի կթռչի Ստրասբուրգ, որտեղ զբաղմունք կունենա»:

Դա սպառնալիք է, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց կհարուցի:

Լապշինի դեպքում ամեն ինչ կամ առնվազն շատ բան հասկանալի է: Հետաքրքիր է, թե Հայաստանում ովքե՞ր են նրա բարեկամները և Արցախում ովքե՞ր էին նրա բարեկամները:

Սա ոչ մի կապ չունի իսրայելցի բլոգերի ազատ տեղաշարժի, խոսքի ազատության իրավունքի հետ: Երբ մարդը, այցելելով մի երկիր, նրա մասին բացառապես բացասական գույներով և ենթատեքստերով հրապարակումներ է անում, դա արդեն անհատական վերաբերմունքի խնդիր չէ:

Leave a Comment