«Ի դեպ»․ «Աբաջյանի պապիկ-2» օպերացիա

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում՝ ի թիվս այլ հետաքրքիր կերպարների, մոտեցավ մի կին ու ներկայացավ․ «Գերիներից Գևորգ Սուջյանի հորաքույրն եմ։ Շատ ուրախ եմ, որ մեր տղային վերադարձրիք»։ 

Հետաքրքիրն այս ամենում այն  է, որ ժամեր անց նույն Գևորգ Սուջյանը հերքեց այդ տեղեկությունը։ Ասում է՝ անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։

Հետաքրքիր է, բայց զարմանալու չէ։ 2018 թվականին էլ Հանրապետության հրապարակում մի տարեց տղամարդ դիմեց ժողովրդին՝ ներկայանալով, որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։ Ինչպես պարզվեց հետո, այս մարդն էլ ոչ մի ընդհանրական կապ չուներ հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ։

Բացի դրանից մամուլում տեղեկություն հայտնվեց, որ արշավի ժամանակ Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում է ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ-քարտեզը։

Այստեղ արդեն հարց է առաջանում․ ի վերջո՝ իրական աջակիցները որտե՞ղ են։ Ինչո՞ւ են նրանց փոխարեն խոսում պատահական «հորաքույրներ» ու «պապիկներ»։ Եթե Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի այնքան աջակցություն, ինչքան ներկայացվում է, ապա ո՞ւմ համար են բեմադրվում այդ շոուները։

 

 

 

Leave a Comment