Թրամփը ստում է Իրանի հետ բանակցությունների մասին․ ԱՄՆ կոնգրեսական •

Իրանը լծակներ ունի ԱՄՆ-ի վրա, Թրամփը ստում է Իրանի հետ բանակցությունների մասին, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի փոխնախագահ, դեմոկրատ Ջիմ Հայմսը։

Ըստ կոնգրեսականի՝ Իրանը գիտի, որ ունի առավելություն և վերահսկում է Հորմուզի նեղուցը:

«Իրանը գիտի, որ մեծ լծակներ ունի ԱՄՆ-ի վրա: Նավթի գինը ներկայումս մեկ բարելի համար կազմում է 112 դոլար, իսկ ֆյուչերսային շուկաները նվազել են 2%-ով: Անցյալ կիրակի նա գիտակցեց երկուշաբթի օրը սպասվող ֆինանսական աղետը:

Նա բարձրացրեց Իրանի հետ բանակցությունների հարցը միայն այս խնդիրը լուծելու համար»,- ասել է Հայմսը:

Leave a Comment