Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն հայտարարություն էր տարածել առաջիկա ընտրությունների վերաբերյալ, միաժամանակ մտահոգիչ որակելով ընդդիմության գործելակերպը։ Ըստ նրա, առաջիկա ընտրություններն իրենց նշանակությամբ հերթական չեն. «Մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը շատերի համար նման է սովորական ընտրություններին մասնակցելուն, իսկ ինչ է նշանակում «սովորական ընտրություններ», մենք արդեն տեսել ենք»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Radar Armenia-ի հետ զորւյցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ դիրքորոշմանը հարգանքով պետք է վերաբերվել. «Հարգանքով պետք է մոտենալ բոլոր այն դիրքորոշումներին, որոնք ուղղված են իշխանությունների վերարտադրությունը բացառելու նպատակին, և այն էլ որպես լավ օրինակ ապագա ընտրություններում ձայներ չփոշացնելու համար։ Ընդդիմադիր ուժերը չպետք է մտածեն ոչ միայն մասնակցության, այլ միասնական ընդդիմության հաղթանակ ապահովելու մասին»։
Իսկ թե ինչու է Վազգեն Մանուկյանը քննադատել է ընդդիմությանը, Գեղամ Մանուկյանը ընդգծեց, որ նա քննադատություն չի արել, այլ արտահայտել է սրտացավ դիրքորոշում:
