
Հայկական ժամանակ. Իրանը Միացյալ Նահանգներից ստացել է Պակիստանի և այլ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու առաջարկ. Վաշինգտոնի հետ անմիջական շփումներ չեն եղել՝ ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։
«Մենք որևէ բանակցություններ չենք վարել: Կար բանակցությունների խնդրանք, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից մի շարք առաջարկներ, որոնք մեզ հասան մի քանի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով»,- նրա խոսքերը մեջբերել է կառավարության մամուլի ծառայությունը։