Փաստաբան․ Ձերբակալվածները եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն

Փաստաբան․ Ձերբակալվածները եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն

30 մարտի 2026 – 13:07 AMT

PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկված երկու դպրոցական տղաները շարունակում են գտնվել ձերբակալվածների պահման վայրում՝ նրանք այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք չի դեռ չի առաջադրվել։ Այդ մասին հայտնել է փասաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:

Նա նաև հայտարարել է, որ «տղաները որևէ կուսկացության, քաղաքական ուժի անդամ, հետևորդ չեն»:

Այն հարցին, թե հնարավո՞ր է նրանց մեղադրանք չառաջադրվի, փաստաբանը պատասխանել է, որ լավատես չէ այս հարցում՝ հաշվի առնելով տղաների ձերբակալման ձևը, դրան հաջորդած ատելության խոսքը։

«Երեկվանից իրենց գործողությունների, ապօրինությունների լույսի ներքո նման կանխատեսում չունեմ։ Եթե հետևել եք երեխաների բերման ենթարկելու գործընթացին, նրանք 18-ամյա դպրոցական երեխաներ են, ունեն առողջական լուրջ խնդիրներ, ու այդ պայմաններում գտնվում են ՁՊՎ-ում են:

Եզակի առաջադիմությամբ երեխաների մասին ենք խոսում, պետք է տեսնեք իրենց գովասանագրերը, պատվոգրերը, ուղղակի չեք պատկերացնում՝ ինչ կարգի երեխեքի մասին է խոսքը։ Ես չգիտեմ, իշխանական մամո՞ւլն է անում, թե՞ ով, ասում են, հրապարակումներ կան, որ երեխաները կուսակցության, քաղաքական ուժի կողմից են այդ օրը եղել եկեղեցում եղել: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այս երեխաները որևէ կուսկացության, քաղաքական ուժի անդամ, հետևորդ չեն։ Նրանք քրիստոնյա, հավատացյալ մարդիկ են, որոնք ամեն կիրակի մասնակցել են պատարագի, իսկ այդ օրը՝ Ծաղկազարդի պատարագին»,-ասել է փաստաբանը՝ նշելով, կադրերում էլ երևում է, որ աղոթագիրք էր նրանց ձեռքին։

Նա ընդգծել է, տղաներն այս պահին պատրաստվում են ընդունելության քննություններին, շուտով նրանց վերջին զանգն է լինելու։

Նրանք խիստ դաստիարակված են, մինչդեռ այսօր առավոտյան տարբեր մարդիկ փաստաբանին ուղարկել են հրապարակումներ, որտեղ տղաների նկատմամբ ատելության խոսք, բռնության կոչեր են հնչել։

«Այս երկրում Մարդու իրավունքների պաշտպանը քնած է մի տեղ, ՍՊԸ է, ինչ-որ մեկի ՍՊԸ-ն է»,-ասել է փաստաբանը։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:

Leave a Comment