Երասխում մարտի 30-ին HOWO բեռնատարը կողաշրջվել է Nissan ավտոմեքենայի վրա և բախվել ևս չորս տրանսպորտային միջոցի, ինչի հետևանքով Nissan-ի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են HOWO բեռնատարը, ուղղել այն և սահմանազատել տարածքը։
