Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին ծառայությունների տրամադրումը կիրականացվեն տուրքերի միջոցով (նեղուցով անցման համար), որոնք նախատեսված են օրինագծով», – մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Leave a Comment